Վարազդատ Կարապետյանն առաջարկում է ԱԱՀ-ից ազատել ՀՀ տարածքում բուծված տոհմային անասուններին նույն վայրում իրացնող տնտեսավարողներին

 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատել ՀՀ տարածքում բուծված տոհմային անասուններին ՀՀ տարածքում իրացնող տնտեսավարողներին:

Կարապետյանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ»-ն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացրեց ԱԺ մայիսի 7-ի նիստի ընթացքում:

«Այժմ ունենք մի իրավիճակ, երբ ներկրումն ավելացված արժեքի հարկից ազատված է, արտահանումն ավելացված արժեքի հարկից ազատված է, բայց, եթե տոհմային անասնաբուծությամբ որևէ տնտեսություն զբաղվում է Հայաստանի տարածքում, և անասուններն իրացնում է ՀՀ տարածքում, հարկվում է ԱԱՀ-ով: Մեր առաջարկության ամբողջ իմաստն այն է, որ ՀՀ տարածքում աճեցված տոհմային անասունների իրացումը ՀՀ տարածքում ավելացված արժեքի հարկից ազատվի, որ մեր տնտեսությունները հետաքրքրված լինեն տոհմային անասուններ արտադրել և իրացնել մեր երկրի տարածքում, որ մեր երկրում ունենք ավելի բարձր կաթնատվություն, մսատվություն և այլն»,- ասաց Կարապետյանը:

https://168.am/2019/05/07/1118763.html?fbclid=IwAR1okmOy48w8x5VyR2VPiwx5K5PK_cEuLxJ60kCWmk3PW-WjNOzDS1fJ80Y

Be the first to comment on "Վարազդատ Կարապետյանն առաջարկում է ԱԱՀ-ից ազատել ՀՀ տարածքում բուծված տոհմային անասուններին նույն վայրում իրացնող տնտեսավարողներին"

Leave a comment

Your email address will not be published.


*