Դուք այնքան սիրեցիք սուպերվարչապետական համակարգը, որ լծվեցիք դրա արդարացմանը․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Մայիսի 7-ին Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կառուցվածքի մասին փոփոխության նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի վերաբերյալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հիշեցրեց ՀՀ վարչապետի՝ սուպերվարչապետական համակարգի վերաբերյալ նախորդ տարվա մայիսին արած հայտարարությունները։ «Երբ ես ասում եմ, որ մենք պետք է փակենք այդ էջը, դա պետք է փակենք, ոչ միայն հույս ունենալով, որ գործող սուպերվարչապետը էդպիսի բան չի անի, այլ պետք է ստեծենք այնպիսի մեխանիզմներ, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չլինի այդպիսի բան անել»,- Փաշինյանի խոսքերից Ազգային ժողովում մեջբերեց Սամսոնյանը և դիմելով «Իմ քայլի» պատգամավորներին՝ ասաց․ «Դուք այնքան սիրեցիք սուպերվարչապետական համակարգը, որ սկսեցիք լծվել սուպերվարչապետության արդարացմանը»։ Սամսոնյանը նաև հավելեց, որ դա անարդար և անազնիվ էր երրիտասարդ խորհրդարանական հանրապետության նկատմամբ։ «Իսկ ուժային կառույցները խորհրդարանական վերահսկողության դաշտ չբերելու ձեր արդարացումները ձախողվեցին»,- նկատեց Սամսոնյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/148118.html?fbclid=IwAR17rD2BcrzFtFWHO9VKOj9_05MetB71hJG7mlB75Xy8XI4abchn3W-hDoE

© factor.am

Be the first to comment on "Դուք այնքան սիրեցիք սուպերվարչապետական համակարգը, որ լծվեցիք դրա արդարացմանը․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*