Հայաստանի բնակարանային գողերի ասոցիացիա» հասարակական կազմակարպության հայտարարությունը

 

ԵՐԵՎԱՆ — Այսօր պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել «Հայաստանի բնակարանային գողերի ասոցիացիա» հասարակական կազմակարպությունը։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ բնակարային գողերի ասոցիացիան իր երախտապարտությունն է հայտնում ՀՀ Ոստիկանությանը այս վերջին ամիսներին իրենց արարքներին ըմբռնումով մոտենալու համար։ «Շատերս հենց նոր ենք ազատվել համաներումով ու, բնականաբար, դեռ չենք կարողացել գտնել աշխատանք։ Եկամտի միակ միջոցն է մնացել օր օրի հաճախացող բնակարանային գողությունը։ Բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ ոստիկանությունը հասկացել է մեր դժվար իրավիճակը և հնարավորինս դանդաղ է բացահայտում մեր գործողությունները»,- նշվում է հաղորդագրությունում։ Բնակարանային գողերի ասոցիացիան շնորհակալություն է հայտնում ոստիկանությանը այս դժվար օրերին ավելի թեթև գործերով զբաղվելու համար՝ օրինակ պոռնկության դեպքերի բացահայտման վրա կենտրոնանալու համար։ «Չենք պատկերացնում ինչպես կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել։ Գուցե 1-2 ամիս ոչ մի իրավապհի տուն չթալանենք»,- ամփոփում է ՀԿ-ն իր բաց նամակը

http://www.armcomedy.com/2019/02/28/burglars/?fbclid=IwAR0UZ5wKlxrRAZt_5imdk5So1SdNrd33qD1dG2a7xqKal481IdWAjbKxFas

Be the first to comment on "Հայաստանի բնակարանային գողերի ասոցիացիա» հասարակական կազմակարպության հայտարարությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ